«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին

Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին
04.09.2025 | 10:19

Ադրբեջանում պահվող հայ գերիներից Վիգեն Էուլջեքջյանը 20 օրից ավելի է հացադուլի մեջ է: Վերջինիս կինը հայտնել է, որ այդ մասին նա տեղեկացել է հեռախոսազանգով ամուսնու հետ խոսելիս:

Մեր հայրենակիցն այդ քայլով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի և նրանց ճակատագրի վերաբերյալ:

Կեղծ խաղաղությունից և բարեկամությունից խոսող դերակատարները լուրջ քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանում գտնվող գերիների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության և հայրենադարձության ապահովման ուղղությամբ ու ստիպված այնտեղ գտնվող մարդիկ են ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի դիմում:

Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7376

Մեկնաբանություններ